AM
19 Հունիս 2026 - 14:54 AMT

ՀՀ դեսպանը քննարկում է ունեցել ԱՄՆ Պետդեպի հակասեմականության գծով հատուկ բանագնացի հետ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Պետքարտուղարությունում կարճատև հանդիպում-զրույց է ունեցել Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունի հետ։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության, ինչպես նաև հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության դեմ պայքարի և ապատեղեկատվության տարածման կանխարգելման հարցերի շուրջ։