AM
24 Հունիս 2026 - 11:15 AMT

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Հունիսի 24-ի վաղ առավոտյան ձերբակալվել է «Հայաքվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ ձերբակալությունը կատարվել է ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում, հայտնում է Panorama.am-ը:

ՔԿ-ից նշել են, որ ավելի ուշ հանդես են գալու պաշտոնական հաղորդագրությամբ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ու «ՀայաՔվե» միավորումը ապրիլին համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ միավորելու ջանքերը հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանն ու նոր ազգային իշխանության ձևավորմանը: