AM
24 Հունիս 2026 - 18:14 AMT

Նատալյա Ռոտենբերգը բռնության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության ենթարկվելու վերաբերյալ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից խուսափել են որևէ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով դիմել հենց Ռոտենբերգին։

Նատալյա Ռոտենբերգի ու Տիգրան Արզաքանցյանի ամուսնության մասին պաշտոնապես հայտնի է դարձել 2020 թվականի մարտին, իսկ այս տարի հայտնի դարձավ, որ մտադիր են ամուսնալուծվել։