AM
26 Հունիս 2026 - 12:15 AMT

Նախագահը ստորագրել է վարելու իրավունքից զրկվածներին առնչվող օրենքը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարելու իրավունքից զրկված անձանց վերաբերող օրենքը։

Ըստ նոր կարգավորման՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն է տրվում վերականգնել այն՝ առանց քննություն հանձնելու, վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։

6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդները քարոզարշավի ընթացքում մոտեցել էին Նիկոլ Փաշինյանին, և նա լուծում էր առաջարկել։