AM
27 Հունիս 2026 - 11:12 AMT

Պայմանագրային զինծառայող է մահացել, հարուցվել է քրվարույթ

Հունիսի 26-ին Հայաստանում պայմանագրային զինծառայող է մահացել։ Հարուցվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:

«Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ: