AM
27 Հունիս 2026 - 11:18 AMT

Ձերբակալվել է Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հ.Վ.-ն ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար»,-տեղեկացրել են ՔԿ-ից, գրում է Արմենպրեսը:

Հասմիկ Վիրաբյանը տևական ժամանակ տնային կալանքի տակ էր խարդախության մեղադրանքով։