Porsche-ի սիրահարներին ամբողջ աշխարհում միավորում են նույն էներգիան, արժեքներն ու ապրելակերպը։ Հենց այս ամուր հիմքի վրա է ձևավորվում Porsche Community-ն՝ միջավայր, որտեղ տիրում են ազատության, նորարարության և համայնքային կապի ոգին։
Porsche Centre Yerevan-ի կազմակերպած նմանատիպ երկրորդ միջոցառման առանցքում մեկ գաղափար էր՝ Porsche-ն երբեք միայն մեքենա չի եղել, դա համայնք է՝ մարդիկ, որոնց միավորում են նույն էներգիան, նույն արժեքները և ճանապարհի հանդեպ նույն սերը։
Երեկոյի ծրագիր
Միջոցառման ընթացքում նախատեսված էին բազմաթիվ հետաքրքիր ակտիվություններ ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկ հյուրերի համար։ Հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու նետաձգությանը և փորձելու իրենց հմտությունները հրաձգարանում։

Բացի այդ, Porsche-ի փոքրիկ պիլոնների վրա հնարավոր էր պատվիրել անհատական գրավյուրա և այն որպես հուշանվեր վերցնել իրենց հետ, ինչպես նաև ստանալ Գարեգինի կողմից պատրաստվող յուրօրինակ շապիկներ։ Երեխաներին սպասվում էին մանկական անիմացիոն ծրագրեր, ինչպես նաև քաղցր բամբակի և պաղպաղակի հատուկ գոտիներ։
Միջոցառման հարթակում ներկայացված էր Porsche-ի մոդելային շարքը, որին հյուրերը կարող էին ծանոթանալ ամբողջ երեկոյի ընթացքում՝ մոտիկից և առանց շտապելու։ Հատուկ ուշադրության կենտրոնում էր երեկոյի գլխավոր հերոսներից մեկը՝ Cayenne Black Edition-ը, որի համար գործում էր հատուկ առաջարկ։ Մանրամասներին ծանոթանալու համար հյուրերը կարող էին մոտենալ վաճառքի մենեջերին, որը պատրաստ էր սիրով պատասխանել բոլոր հարցերին։
Թեստ-դրայվներ
Ժամը 19:00-ից մեկնարկել են թեստ-դրայվները. հյուրերը կարող էին ոչ միայն տեսնել, այլև անձամբ զգալ Porsche-ի ղեկին լինելու հաճույքը։ Մասնակցելու համար անհրաժեշտ էր նախապես գրանցվել թիմի մոտ։
Որովհետև Porsche-ի մասին կարելի է երկար խոսել, բայց այն պետք է զգալ՝ ղեկին։
Ֆինանսական գործընկերներ

Գործընկերները՝ Ինեկոբանկը և Armenia Leasing-ը, այս երեկոյի համար պատրաստել էին բացառիկ ֆինանսական առաջարկներ՝ ցուցադրված մեքենաների համար և ոչ միայն։ Եթե երազանքի Porsche-ն այդ օրը այստեղ էր, ապա դրան մոտենալու ճանապարհն էլ երբևէ այսքան կարճ չէր եղել։
Մեր գործընկերների՝ Ինեկոբանկի և Armenia Leasing-ի շնորհիվ ցուցադրված մեքենաների համար գործում էին ֆինանսավորման և լիզինգի բացառիկ պայմաններ։ Բոլոր մանրամասներին հյուրերը կարող էին ծանոթանալ տեղում՝ վաճառքի մենեջերի օգնությամբ։
Porsche Community-ն՝ 1952-ից մինչև Հայաստան
Ամեն ինչ սկսվեց 1952 թվականի մայիսի 26-ին, երբ Գերմանիայում Porsche-ի մի խումբ սիրահարներ հիմնեցին աշխարհում առաջին Porsche ակումբը։ Նրանց նպատակը պարզ էր՝ կիսվել Porsche վարելու բերկրանքով և միասին ժամանակ անցկացնել։
Այս նախաձեռնությունն անմիջապես արժանացավ հենց Ֆերդինանդ Պորշեի աջակցությանը, ինչն էլ հիմք դրեց բրենդի և հաճախորդների միջև խորը, ջերմ ու ընկերական հարաբերություններին։
Այն, ինչ հիմնվել է որպես փոքր համայնք, այսօր դարձել է աշխարհում ավտոսիրողների ամենամեծ միավորումներից մեկը։ Միայն պատկերացրեք մասշտաբները. աշխարհի ավելի քան 700 պաշտոնական ակումբներում այսօր միավորված է մոտ 240,000 անդամ։

Սա հսկայական գլոբալ ցանց է, որտեղ ավանդույթները, ազատության ոգին և իրական արժեքների հանդեպ հարգանքը փոխանցվում են սերնդեսերունդ։
Իսկ Հայաստանում այս ոգին ապրում է արդեն մոտ 5 տարի։ Այս ընթացքում Porsche Yerevan-ը կազմակերպել է կանանց հզորացմանը նվիրված Driven Female միջոցառումները, տարբեր ոլորտների տաղանդներին մեկտեղող Creative Leaders-ը, ինչպես նաև քաղաքից դուրս անցկացվող էքստրեմալ Driving Event-ները։ Եվ ահա արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է համայնքի գլխավոր հավաքը՝ Community Event-ը, որը մեկ հարկի տակ է հավաքում Porsche-ի սիրահարներին։ Այս համայնքը գոյություն ունի հենց նրանց շնորհիվ։
Համայնքի պատմություն և գործընկերների առաջարկներ
Cayenne Black Edition-ը ցուցադրված էր հենց տեղում և հասանելի էր հատուկ առաջարկով։ Սա այն դեպքն է, երբ բացառիկը դառնում է նաև հասանելի։
Ինեկոբանկի և Armenia Leasing-ի շնորհիվ ցուցադրված մեքենաների համար գործում էին ֆինանսավորման և լիզինգի բացառիկ պայմաններ։ Բոլոր մանրամասները հնարավոր էր ճշտել տեղում՝ վաճառքի մենեջերի օգնությամբ։
Cayenne Electric — հուլիսի 17
Երեկոյի ավարտին հայտարարվել է նաև ևս մեկ կարևոր նորություն նրանց համար, ովքեր սիրում են առաջինը լինել. հուլիսի 17-ին սպասվում է առանձնահատուկ իրադարձություն՝ բոլորովին նոր Cayenne Electric-ի պաշտոնական շնորհանդեսը։
Cayenne Electric-ը միավորում է սպորտային մեքենայի ԴՆԹ-ն և SUV-ի հարմարավետությունը։ Այն առանձնանում է լեգենդար 911-ից ոգեշնչված դիզայնով, Launch Control-ով՝ մինչև 850 կՎտ կամ 1156 ձիաուժ հզորությամբ, մինչև 642 կմ ընթացքի պաշարով, իսկ 800 վոլտանոց ճարտարապետության շնորհիվ՝ լիցքավորվում է 10%-ից մինչև 80%՝ ընդամենը մոտ 16 րոպեում։ Porsche Community-ի անդամները, ինչպես միշտ, առաջիններից կլինեն, ովքեր այն կտեսնեն մոտիկից։ Այնպես որ՝ ազատ պահեք հուլիսի 17-ը և հետևե՛ք մեր նորություններին։

Porsche Community-ն Հայաստանում
Հայաստանում Porsche-ի ոգին ու ավանդույթները լավագույնս պահպանում և զարգացնում է բրենդի պաշտոնական ներկայացուցիչը՝ Պորշե Կենտրոն Երևանը։ Պարբերաբար կազմակերպվող միջոցառումները և նոր մոդելների տպավորիչ շնորհանդեսները հայ ավտոսիրողներին դարձնում են Porsche-ի բացառիկ փիլիսոփայության անբաժան մասը։
Արդեն մոտ 5 տարի է՝ Հայաստանում Պորշեն իրականացնում է ամենամյա համայնքային միջոցառումներ, օրինակ՝ կանանց հզորացմանը նվիրված Driven Female-ը, տարբեր ոլորտների տաղանդներին մեկտեղող Creative Leaders-ը և քաղաքից դուրս կազմակերպվող էքստրեմալ Driving Event-ները։ Արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է նաև համայնքի գլխավոր հավաքը՝ Community Event-ը, որը մեկ հարկի տակ է հավաքում բոլորին։
«Շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ էիք. Porsche Community-ն ուժեղ է հենց Ձեզնով՝ մարդկանցով, ովքեր կիսում են այս կիրքը»,-ասվում է հաղորդագրության մեջ:





