AM
30 Հունիս 2026 - 16:41 AMT

Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի նախարարական համաժողովի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

Համաժողովը կանցկացվի հուլիսի 1-2-ը:

Նախարարի Թուրքիայի գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կհոգա հրավիրող կողմը։