AM
4 Հուլիս 2026 - 11:21 AMT

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակի դիտարկումների արդյունքները։

Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է՝

◾️ Կենտրոնում՝ հունիսի 24-ին և 29-30-ը,

◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել,

◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։