AM
7 Հուլիս 2026 - 19:47 AMT

Կայծակի հարվածից փլուզված կամուրջը վերականգնվել է

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածի հետևանքով փլուզված կամուրջը վերականգնվել է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Երկկողմանի երթևեկությունը բացվել է»,–ասված է հաղորդագրությունում։

Կամուրջը փլուզվել էր հունիսի 11-ին, կայծակի հարվածի հետևանքով վնասվել էր երեք ավտոմեքենա։ Երթևեկությունը կազմակերպվել էր հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտիով։