AM
8 Հուլիս 2026 - 16:14 AMT

ԵՄ-ն Հայաստանին է նվիրել հեռակառավարվող ականազերծման մեքենա

Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին, հայտնում է կառավարությունը:

Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։