AM
18 Հուլիս 2026 - 11:42 AMT

Վարշավյան փողոցում կփոխվի երթևեկության կազմակերպումը

Հուլիսի 20-ից Վարշավյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մասնավորապես՝ Վարշավյան 3 հասցեից մինչև Վարշավյան 2 հասցե ընկած ճանապարհահատվածի երկու կողմերում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի։