AM
22 Հուլիս 2026 - 12:54 AMT

Հայ պատանի ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հայաստանի մինչև 17 տարեկանների ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Ազատ ոճի մրցաշարում Հայաստանը կներկայացնի 6, իսկ հունահռոմեական ոճի պայքարում՝ 10 ըմբիշ։