AM
29 Հուլիս 2026 - 17:16 AMT

Լիլիթ Մակունցը կղեկավարի վարչապետի աշխատակազմը

ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կղեկավարի վարչապետի աշխատակազմը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հաստատել է լուրը:

Հարցին՝ արդյոք ճիշտ է, որ Լիլիթ Մակունցն է ղեկավարելու վարչապետի աշխատակազմը, Փաշինյանը պատասխանել է․ «Այո»:

Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Մակունցն է ղեկավարելու վարչապետի աշխատակազմը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը չի վերանշանակվի նույն պաշտոնում: