AM
23 Սեպտեմբեր 2009 - 10:39 AMT

Սփյուռքահայ բարեգործները հայկական անձնագրեր են ստացել

Հայաստանի վարչապետ <Տիգրան Սարգսյանը Հայաստանի քաղաքացիների անձնագրեր է հանձնել հայտնի սփյուռքահայ բարեգործներ Հաիգ Դիդիզյանին եւ Մարի Էլզա Ազիրյանին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Հաիգ Դիդիզյանը պարգեւատրվել է նաեւ վարչապետի հուշամեդալով: Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը կարեւորել է նրանց հայրենասիրական առաքելության կարեւորությունը, նշելով, որ Հայաստանն ըստ արժանավույնն է գնահատում նվիրյալ հայորդիների շնորհակալ գործունեությունը: