Նոյեմբերի 26-ին, Երեւանի ժամանակով ժամը 20.00-ին սկսվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնը շարունակվելու է 12 ժամ` ցուցադրվելով ԱՄՆ բազմաթիվ ռադիո եւ հեռուստաալիքների ուղիղ եթերով եւ արբանյակային հեռուստատեսությամբ: 12-ժամյա ծրագրի ընթացքում հնարավոր կլինի հետեւել եւ անմիջական մասնակցություն ունենալ նաեւ ինտերնետի միջոցով: Բացի դրանից, VivaCell-MTS -ի բոլոր բաժանորդները կարող են ակտիվորեն մասնակցել եւ իրենց հանգանակություններն ուղարկել` 5555 համարին SMS-ի միջոցով` 500 դրամ, 5556 համարին SMS-ի միջոցով` 600 դրամ, 5557 համարին SMS-ի միջոցով` 1000 դրամ:
Այս տարի հավաքված միջոցներն ուղղվելու են Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը:
Այդ նույն նպատակով անցյալ շաբաթ` նոյեմբերի 16-20-ը , «Հայաստան» համահայկական հիմնադրամը Եվրոպայի հայկական համայնքներում անցկացրել էր ֆոնեթոն, որի վերջնական արդյունքը գերազանցեց անցյալ տարվա արդյունքները:





