AM
4 Փետրվար 2010 - 10:38 AMT

Լեռնադահուկային սպորտի պատանեկան Աշխարհի առաջնությանը հայ մարզիկը 77-րդ եւ 52-րդ տեղերը զբաղեցրեց 128-ից

Ֆրանսիայում տեղի ունեցած լեռնադահուկային սպորտի պատանեկան Աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր Յուրի Մանուկյանը: Հսկա ոլորավայրէջքի մրցումներում 2 րոպե 50,10 վայրկյան արդյունքով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 77-րդ հորիզոնականը, իսկ ոլորավայրէջքի մրցումներում 1 րոպե 59,74 վայրկյան արդյունքով` 52-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում էր 128 մարզիկ:

Լեռնադահուկային սպորտը լեռներից հատուկ դահուկներով իջնելու սպորտ է: Լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան հիմնվել է 1924 թվականին: Լեռնադահուկային սպորտն Օլիմպիական սպորտաձեւ դարձավ 1936 թվականից:

Մարզաձեւեր`
Արագ վայրէջք/Դաունհիլլ
Սուպեր հսկա ոլորավայրէջք
Հսկա ոլորավայրէջք
Ոլորավայրէջք
Մոգուլ
Սքի-քրոսս
Տելեմարկ
Ֆրիրայդ
Ֆրիսթայլ (ըստ էության նույնն է, ինչ NS)
Սփիդ սքիինգ
Նյուսքուլ
Alpine Masters (Լեռնադահուկային սպորտի մրցություններ սիրողական մարզիկների եւ «վետերանների» համար)