2008թ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնագիր է ստորագրել ՀՀ կրթության ու գիտության եւ սպորտի ու երիտասարդության նախարարությունների միջեւ ֆուտբոլը որպես ֆիզկուլտուրայի պարտադիր դաս դպրոցական առարկաների ցանկում ընդգրկելու մասին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, ֆիզկուլտուրայի յուրաքանչյուր երրորդ դասը «ֆուտբոլ» կլինի: ՀՖՖ-ն մշակել է ծրագրային նյութեր եւ ձեռնարկներ ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար եւ տարածել է բոլոր դպրոցներով: 1500 դպրոց արդեն անցել է այդ կրթական ծրագրին: Զանգվածային ֆուտբոլի բաժնի տեսուչները սեմինարներ են կազմակերպել ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար` ուսուցման նոր մեթոդների կիրառմամբ:
2009թ. դեկտեմբերի ավարտին ավարտվեց երկրի բոլոր մարզերի ուսուցիչների վերաորակավորման լայնածավալ ծրագիրը: Տեսական եւ գործնական պարապմունքների տեսքով սեմինարներն անց են կացվել ՀՖՖ ուսումնամեթոդական բաժնի տեսուչների կողմից: Ծրագրի ավարտին մարզական գույք է բաժանվել:





