AM
2 Փետրվար 2010 - 18:10 AMT

Լյովա Հարությունյան. Հայ մարզիկները լավ են նախապատրաստվել ձմեռային Օլիմպիադային

Փետրվարի 5-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Վանկուվեր, որտեղ փետրվարի 12-28 տեղի կունենան 21-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Հայաստանը կներկայացնեն 4 մարզիկներ` Քրիստինե Խաչատրյանը, Սերգեյ Միքայելյանը, Անի-Մաթիլդա Սերեբրյակյանը եւ Արսեն Ներսիսյանը:

ՀՀ վաստակավոր մարզիչ Լյովա Հարությունյանը գտնում է, որ մարզիկները լավ են նախապատրաստվել ձմեռային Օլիմպիադային:

Հայ մարզիկներն առաջին անգամ մասնակցել են Լիլեհամերի ձմեռային Օլիմպիադային 1994թ.: