AM
1 Փետրվար 2010 - 08:17 AMT

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Աշխարհի գավաթի մրցաշարին

Մրցումներից մասնակցելու Ադրբեջանի հավաքականի հրաժարվելու մասին հայտնել է Ադրբեջանի հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Նամիկ Ալիեւը:

Ինչպես ավելի վաղ հայտնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, Ադրբեջանի հավաքականի տեղն Աշխարհի գավաթի մրցաշարին կմասնակցի Շվեդիայի, Դանիայի կամ Ուզբեկստանի հավաքականները:

Աշխարհի գավաթի մրցաշարին կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Կուբայի, Հունգարիայի եւ Թուրքիայի հավաքականները: