Փետրվարի 11-ին Թուրքիայում ընկերական հանդիպում անցկացրեցին ռումինական «Ստյաուան», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները, եւ բելառուսական «ԲԱՏԷ»-ն, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը: 2:0 հաշվով հաղթանակ տարավ ռումինական ակումբը: Ինչպես հաղորդում է «Ստյաուայի» պաշտոնական կայքը, գոլերը հարվածել են Պանտելիս Կապետանոսը եւ Ռոմեո Սուրդուն:
Հաջորդ ընկերական հանդիպումը «Ստյաուան» կանցկացնի փետրվարի 20-ին ռումինական «Չախլեուլ» (Պյատրա-Նյամց) ակումբի հետ: Իսկ «ԲԱՏԷ»-ն փետրվարի 13-ին իր ուժերը կչափի Լվովի «Կարպատ» թիմի հետ:





