Փետրվարի 27-28 Իրանում տեղի կունենա երիտասարդների սուսերամարտի Աշխարհի գավաթը: Հայաստանի հավաքականը փետրվարի 10-20 ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, որտեղ կսկսի պատրաստվել այդ միջազգային առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար <b>Արտաշես Մադոյանը</b>, Հայաստանն Աշխարհի գավաթում կներկայացնեն 12 սուսերամարտիկներ:
«Դարձյալ Իրանում կայանալիք մեկ այլ` աղջիկների միջազգային մրցաշարին կմասնակցեն Իզաբելլա Քամալյանը (սուսեր) եւ Հասմիկ Աղաբաբյանը (սպորտային սուսեր)»,- ասաց Մադոյանը:
Մարտի 2-7 Աթենքում (Հունաստան) տեղի կունենա Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցեն 2 ներկայացուցիչներ` սուսերամարտիկ Կարեն Արազյանն ու սպորտային սուսերամարտիկ Գեւորգ Հարությունյանը:





