Փետրվարի 9-ին Մոսկվայում մեկնարկել է Aeroflot Open շախմատային մրցաշարը, որին կմասնակցի 22 հայ շախմատիստ: Մրցաշարը կշարունակվի մինչեւ փետրվարի 17-ը:
A1 գլխավոր մրցաշարում, առաջին տուրում հայ գրոսմայստերների հակառակորդները կլինեն հետեւյալ շախմատիստները.
Զավեն Անդրիասյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Գաբրիել Սարգսյան – Վեյկի Ժոու (Չինաստան)
Հրանտ Մելքումյան – Կրիշնան Սասիկիրան (Հնդկաստան)
Արման Փաշիկյան – Ռենիեր Վասկես-Իգրազա (Իսպանիա)
A2 մրցաշար.
Տիգրան Քոթանյան – Ջոփ Դելեմարե (Հոլանդիա)
Դավիթ Պետրոսյան – Եվգենի Օվոդ (Ռուսաստան)
Բոլոր պարտիաները կսկսվեն Երեւանի ժամանակով 16:00-ին:





