AM
11 Փետրվար 2010 - 13:57 AMT

Մխիթարյանի գոլը ոչ ոքի բերեց «Մետալուրգին»

Փետրվարի 10-ին Դոնեցկի «Մետալուրգն» առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել Իսպանիայում ընթացող հավաքների շրջանակներում Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, որը 4-րդ տեղն է գրավում ՌԴ 2009թ. սեզոնի առաջին լիգայի արդյունքներով:

«Մետալուրգի» կազմում խաղացին Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ: Հենրիկ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ հիմնական կազմում, իսկ Արտակ Դաշյանը խաղաց երկրորդ խաղակեսում:
Խաղն ավարտվեց ոչ ոքի, «Լոկոմոտիվի» կազմում աչքի ընկավ Տրաորեն, իսկ պատասխան գոլը խփեց Մխիթարյանը: