Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրամանագիր է ստորագրել Վարդան Մինասյանին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Մինասյանը կգլխավորի հավաքականը մինչեւ Եվրոպայի 2012թ. առաջնության նախընտրական մրցաշարի ավարտը:





