AM
11 Փետրվար 2010 - 11:31 AMT

Երեւան է ժամանել FILA-ի ղեկավարությունը

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի <b>Աշխարհի գավաթի</b> վիճակահանությունը: Աշխարհի գավաթը տեղի կունենա փետրվարի 13-14-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, Երեւան է ժամանել FILA-ի ղեկավարությունը (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա):

8 հավաքականի մասնակիցները բաժանվեցին 2 խմբի: A խմբում հայտնվեցին Հայաստանի, Իրանի, Կուբայի եւ Սկանդինավյան երկրների հավաքականները, իսկ B խմբում` Հունգարիայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի հավաքականները:

Փետրվարի 13-ին կհանդիպեն հետեւյալ հավաքականները.

A գորգ

Իրան – Կուբա; Սկանդինավյան երկրներ – Հայաստան

Իրան – Սկանդինավյան երկրներ; Կուբա – Հայաստան

B գորգ

Թուրքիա – Հունգարիա; Ռուսաստան – Վրաստան

Թուրքիա – Ռուսաստան; Հունգարիա – Վրաստան