AM
16 Փետրվար 2010 - 09:11 AMT

Aeroflot Open Մոսկվայի շախմատի մրցաշարը մոտենում է իր ավարտին

Մոսկվայում շարունակվում է Aeroflot Open շախմատային մրցաշարը: Այն մեկնարկել էր փետրվարի 9-ին եւ կավարտվի փետրվարի 17-ին:

Փետրվարի 15-ին տեղի են ունեցել 7-դ տուրի պարտիաները: A1 մրցաշարում հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաները ավարտվել են հետեւյալ կերպ, եւ զբաղեցնում են հետեւյալ տեղերը.

Գաբրիել Սարգսյան – Ալեքսանդր Խալիֆման (Ռուսաստան) 0.5:0.5 (18-դ տեղ)
Արման Փաշիկյան – Յան Նեպոմնիաշչի (Ռուսաստան) 0:1 (23-դ տեղ)
Հրանտ Մելքումյան – Լելա Ջավախիշվիլի (Վրաստան) 1:0 (50-դ տեղ)
Զավեն Անդրիասյան – Յֆան Հոու (Չինաստան) 0.5:0.5 (43-դ տեղ)

A2 մրցաշար

Տիգրան Քոթանջյան – Սերգեյ Պավլով (Ռուսաստան) 0:1 (19-դ տեղ)

Դավիթ Պետրոսյան – Սոխիբ Ջուրաեւ (Տաջիկստան) 1:0 (23-դ տեղ)