AM
25 Փետրվար 2010 - 12:35 AMT

«Պախտակորը» սկսել է հաղթանակել Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի Չեմպիոննեի լիգայում

Սկսվել է Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի (Ասիական ակումբային առաջնություն) Չեմպիոննեի լիգայի խմբային փուլի առաջին տուրը: Ինչպես հաղորդում է the-afc.com-ը, Տաշքենդի «Պախտակորը» «C» խմբում հանդիպեց «Ալ-Այնի» (ԱՄԷ) հետ եւ 1:0 հաշվով հաղթանակ տարավ:

«Պախտակորի» գլխավոր մարզիչ Միոդրագ Ռադուլովիչը հիմնական կազմում առաջադրեց երեք նորեկների, որոնց թվում` հայ ֆուտբոլիստ Արթուր Գեւորգյանին: Հենց Գեւորգյանն էլ հարվածեց իր առաջին գոլը «Պախտակորի» կազմում պաշտոնական հանդիպման ժամանակ: