«Ադրբեջանի բասկետբոլի հավաքականը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցումներին»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Ադրբեջանցիների առաջնությունից հրաժարվելու մասին հայտնել է FIBA-Europe -ը:
Առաջնությունը կանցնի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երեւանում: A խմբում հանդես կգան Հայաստանի, Անդորայի, Մոլդովայի ու Ջիբրալթարի հավաքականները, B խմբում` Ուելսի, Շոտլանդիայի ու Մալթայի, 4-ն ըստ վիճակահանության պետք է լինել Ադրբեջանը: Այդպիսով B խմբում կխաղա 3 հավաքական:





