Մարտի 24-27-ը Մոսկվայում տեղի կունենա մարզական եւ մարտական սամբոյի աշխարհի գավաթի` Անատոլի Խառլամպիեւի հիշատակին նվիրված տղամարդկանց եւ կանանց փուլային մրցաշարը: Հայաստանը այս ստուգատեսում կանանց պայքարում հանդես կգա Ժաննա Վարդանյանը (48 կգ քաշային կարգ), տղամարդկանցից ելույթ կունենան Վաչիկ Վարդանյանը (68 կգ քաշային կարգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ քաշային կարգ) եւ Արմեն Իսպիրյանը (90 կգ քաշային կարգ):
Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, հաղորդում է Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Հայաստանը Անատոլի Խառլամպիեւի հուշամրցաշարում կներկայացնեն 4 մարզիկներ:





