Մարտի 5-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2010թ. Հայաստանի գավաթի եւ 2010թ. Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում 2010թ Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչում կհանդիպեն հետեւյալ զույգերը`
«Փյունիկ» – «Իմպուլս» «Միկա» – «Կիլիկիա» «Գանձասար» – «Ուլիս» «Շիրակ» – «Բանանց»
Առաջին հանդիպումները կկայանան մարտի 23-24-ին, պատասխան հանդիպումները` ապրիլի 6-7-ին:
Կիսաեզրափակիչներում կհանդիպեն հետեւյալ զույգերի հաղթողները`
«Գանձասար»/«Ուլիս»-«Փյունիկ»/«Իմպուլս» «Միկա»/«Կիլիկիա»-«Շիրակ» – «Բանանց»
Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 13-14-ին, պատասխան հանդիպումները` ապրիլի 20-21-ին:
2010թ. Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունից հետո տեղի ունեցավ 2010թ. Հայասատնի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունը, որի ընթացքում յուրաքանչյուր թիմ ստացավ համար, ըստ որոնց կկազմվի Առարին խմբի խաղացաանկը:
Ստորեւ ներկայացնում ենք թիմերի դասավորությունը ըստ համարների`
1. «Իմպուլ-2» 2. «Միկա-2» 3. «Շիրակ-2» 4. «Գանձասար-2» 5. «Փյունիկ-2» 6. «Բանանց-2» 7. «Փյունիկ-3» 8. «Շենգավիթ» 9. «Արարատ»:





