AM
10 Մարտ 2010 - 08:52 AMT

Արգենտինայի թենիսի հավաքականի ավագը հուսով է, որ Դավիթ Նալբանդյանը կօգնի հաղթել Ռուսաստանի հավաքականին

Արգենտինայի թենիսի հավաքականի ավագը Մոդեստո Վասկեսը հուսով է, որ Դեւիսի գավաթի Ռուսաստանի թիմի հետ քառորդ եզրափակչում կկարողանա ընդգրկել երկրի բոլոր լավագույն թենիսիստներին, հաղորդում է gotennis.ru-ն` հղում անելով La Nacion թերթին:

Եզրափակչի 1/8-ում արգենտինացիները հաղթանակի հասան Շվեդիայի հավաքականի հանդեպ այն բանից հետո, երբ Դավիթ Նալբանդյանը, որը հասցրեց ապաքինվել վնասվածքներից հետո, հաղթեց վճռորոշ հինգերորդ մենամարտում:

Բնութագրելով իր սաներին` Վասկեսը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում, որը Մոսկվայում ընթացող Դեւիսի գավաթում չի պարտվել արդեն 17 խաղ անընդմեջ, նրան հարկավոր կլինեն բոլոր առաջատարների ծառայությունները:

«Երբ մոտենա խաղի օրը, ես հուսով եմ, որ լավագույն խաղացողները կկարողանան խաղալ հավաքականի կազմում: Միշտ դժվար է խաղալ հակառակորդի դաշտում, իսկ նման հակառակորդի դեպքում` առավել եւս»,-ասել է Վասկեսը:

2010թ. Դեւիսի գավաթի եզրափակչի 1/4-ում Ռուսաստան-Արգենտինա խաղը կանցնի Մոսկվայում հուլիսի 9-11-ը: