Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարտի 10-ին ՀՖԱ կենտրոնակայանում տեղի է ունեցել արտոնագրման հարցով ՀՖԱ Հանձնաժողովի նիստը, որի նպատակն ակումբների բացահայտումն է, որոնք արժանի են «ազգային» արտոնագրեր ստանալու համար, եւ դրանով հանդերձ մասնակցելու 2010-ին Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն լիգային:
Արտոնագրման հարցերով հանձնաժողովը որոշում է ընդունել, որի համաձայն արտոնագրերը հանձնվելու են Բարձրագույն լիգայի բոլոր 8 ակումբներին: Դրանք են «Փյունիկը», «Միկան», «Ուլիսը», «Բանանցը»,«Գանձասարը», «Շիրակը», «Կիլիկիան» եւ «Էրեբունի-Դիլիջանը»: Դա նշանակում է, որ նշված ակումբների առաջին թիմերը կարող են մասնակցել 2010-ին Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն լիգային:
Բայց «արտոնագրման շրջանը» դրանով չի ավարտվում: Մինչեւ ապրիլի 5-ը 2010-2011թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցումներին մասնակցել ցանկացող ակումբները պետք է ՀՖՖ արտոնագրման բաժին ներկայացնեն իրենց ֆինանսական փաստաթղթերը, որի հիման վրա որոշում է ընդունվելու ՈւԵՖԱ-ի ակումբային մրցումներին մասնակցելու մասին:





