AM
12 Մարտ 2010 - 12:19 AMT

Մոսկվայում Հայաստանի հավաքականը կներկայացնեն Աշոտ Մանուկյանն ու Էդգար Մանուկյանը

Մարտի 15-ին եւ 16-ին Մոսկվայում կքննարկվի ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկը: Հանդիպման ընթացքում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը եւ ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը:

Բացի Հայաստանից, B խմբում ընդգրկվել են Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի ընտրանիները, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: