Մարտի 14-ին տղամարդկանց եւ կանանց շարքում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում մեկնարկել է 8-րդ փուլը: Առաջնությունը տեղի է ունենում խորվաթական Ռիեկ քաղաքում են ավարտվելու է մարտի 19-ին:
Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստներից շարունակում են հաջող ելույթ ունենալ Հրանտ Մելքումյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: 8-րդ փուլում Մելքումյանը հաղթել է Վադիմ Զվյագինցեւին (Ռուսաստան) եւ բարձրացել 6-րդ հորիզոնական: Հակոբյանը ոչ ոքի է խաղացել Զախար Եվիմենկոյի հետ (Ուկրաինա) եւ զբաղեցնում է 7-րդ տեղը: Նրանք առաջվա նման 0,5 միավորով զիջում են առաջատար Բադուր Ջոբավին (Վրաստան):
8-րդ փուլում հաղթանակ են տարել Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը եւ Դավիթ Պետրոսյանը: Իսկ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Ավետիք Գրիգորյանը ոչ ոքի են խաղացել: Պարտվել են Վահե Բաղդասարյանը եւ Արտաշես Մինասյանը:
Լիլիթ Գալոյանը 8-րդ փուլում պարտվել է Աննա Մուզուչուկին (Սլովակիա) եւ զբաղեցնում է 15-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մոնիկա Սոչկոն (Լեհաստան): Էլինա Դանիելյանը հաղթել է Տատյանա Մոլչանովային եւ բարձրացել 22-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը զբաղեցնում է 71-րդ տեղը, Նելլի Աղինյանը` 106, Անահիտ Խառատյանը` 136:





