Մարտի 31-ին FIFA-ն (Ֆուտբոլի Միջազգային Ֆեդերացիա) հրապարակեց մարտ ամսին ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Նախորդ վարկանիշի համեմատ, որը ներկայացվել էր մարտի 3-ին, Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իջել է 3 հորիզոնականով եւ 292 միավորով այժմ զբաղեցնում է 106-րդ տեղը:
Ադրբեջանի հավաքականը (257 միավոր) 110-րդ տեղում է, իսկ Վրաստանի հավաքականը (232 միավոր)` 118-րդ:
Առաջատարների եռյակը չի փոխվել: Եվրոպայի գործող չեմպիոնը` Իսպանիայի հավաքականը գլխավորում է վարկանիշը 1602 միավորով: Աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները երկրորդ տեղում են (1589 միավոր), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիայի հավաքականը, որը 1261 միավոր ունի:





