AM
8 Ապրիլ 2010 - 11:26 AMT

Հայաստանի 8 մարզերի 146 համայնքներում ԷԿԼՕՖ հիմնադրամը ծրագրեր է իրականացնում

Մայր Աթոռ Ս.Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում ներկայացվել են Մայր Աթոռի անդամակցությամբ գործող միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուների և դրանցում Մայր Աթոռի ներկայացուցիչների հաշվետու զեկույցները, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

“Ջինիշյան հիմնադրամն” արդեն տասնմեկ տարի՝ 1999 թվականից ամեն տարի կանոնավոր կերպով իր օժանդակությունն է բերում ամառային ճամբարների կազմակերպման ծրագրին, որոնցից օգտվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների սաները և Հայաստանի հեռավոր շրջանների առավել կարիքավոր ընտանիքների երեխաները: 2006 թվականից Գուգարաց, Սյունյաց, Գեղարքունյաց և Արմավիրի թեմերի հետ համագործակցաբար իրականցվում է “Հոգևոր կրթություն և դաստիարակություն երեխաների համար՚” ծրագիրը` ի նպաստ մատաղ սերնդի հոգևոր դաստիարակության:

ԷԿԼՕՖ հիմնադրամը (Էկումենիկ ունիվերսալ վարկային կազմակերպություն) ծրագրեր է իրականացնում Հայաստանի 8 մարզերի 146 համայնքներում` նպատակ ունենալով աջակցել քաղաքացիներին` իրենց տնտեսություններն ընդլայնելու, աշխատատեղեր ստեղծելու և այդպիսով բարելավելու իրենց սոցիալական վիճակը: