AM
8 Ապրիլ 2010 - 12:18 AMT

Հայաստանի շախմատի հավաքականը պատրաստվում է Օլիմպիադային

Հայաստանի շախմատի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում: Հավաքականը Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ պատրաստվում է Օլիմպիադային, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը Խանտի-Մանսիյսկում (Ռուսաստան):

Հավաքներին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը: Հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ` Գաբրիել Սարգսյանն ապրիլի 4-14-ը մասնակցում է Դուբայում ընթացող միջազգային առաջնությանը: Նա ավելի ուշ կմիանա հավաքականին:

Հայաստանի շախմատի հավաքականը (Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն` 2004թ. Թուրինում և 2008թ. Դրեզդենում) իր հավաքները կավարտի ապրիլի վերջին: