Միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) իսպանական Լա Լագունա քաղաքում, որտեղ շախմատի միջազգային բաց առաջնության է ընթանում, 6 հնարավորից 5 միավոր է հավաքել: Մխիթարյանը միայն 0,5 միավորով է հետ մնում գրոսմայստեր Բոյան Կուրաիցայից (Բոսնիա և Հերցեգովինա):
Սալոնիկում (Հունաստան) շարունակվում է ևս մեկ միջազգային առաջնություն, որին մասնակցում է Դավիթ Զաքարյանը: Հայ շախմատիստը 7 հնարավորից 5 միավոր է հավաքել և միայն 1 միավորով է զիջում առաջատարին:
Իսկ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայ շախմատիստուհի Լիա Մարտիրոսյանին միջազգային վարպետի կոչում է շնորհել:





