Հաղթանակների առատությունը Նալչիկում ընթացող կանանց Գրան պրիի մրցաշարում հնարավորություն տվեց լրագրողներին շփվել միանգամից երեք շախմատիստուհիների հետ, որոնք այդ օրը հաջողության էին հասել: Ժաո Քսյունի հանդեպ առաջին հաղթանակից հետո Լիլիթ Մկրտչյանը մրցաշարի պաշտոնական կայքէջին տված հարցազրույցում ասել է, որ Ժաո Քսյունի հետ պարտիան հետաքրքիր էր ամենասկզբից:
“Առաջնախաղում ես խաղացի այն տարբերակը, երբ զինվորը զոհաբերվում է նախաձեռնության, լավ կենտրոնի համար: Կարծում եմ, որ նման քայլն անսպասելի էր իմ մրցակցի համար, նա երկար մտածեց: Դիրքը շատ բարդ էր` շատ տարբերակներ կային երկու կողմերից,-ասել է Մկրտչյանը:_Մենք երկուսս էլ երկար մտածեցինք, ես չէի կարողանում լավագույն տարբերակը գտնել: Այնուհետև խաղատախտաի վրա կրկին ուժերը հավասարվեցին, սակայն հավանաբար, անդրադաձրավ հոգնածությունը և իմ մրցակիցը կոպիտ սխալ թույլ տվեց”:





