AM
3 Մայիս 2010 - 09:26 AMT

«Միկա» ՖԱ-ը շարունակում է գլխավորել Հայաստանի Բարձրագույն լիգան

Մայիսի 1-ին և 2-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրը: «Հրազդան» մարզադաշտում «Կիլիկիան» ընդունել է «Բանանցին» և պարտություն կրել 0:3 հաշվով: Կապանում «Փյունիկը» 1:6 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել «Գանձասարին», երեք գոլի հեղինակ է դարձել Գևորգ Ղազարյանը:

Մայիսի 2-ին «Միկան» պաշտպան Հրայր Մկոյանի գոլի շնորհիվ միայն 89-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը և հաղթել «Իմպուլսին»: Վալերի Ալեքսանյանը և Նորայր Սահակյանը հաղթանակ են բերել «Ուլիսին» «Շիրակի» հետ խաղում:

6-րդ տուրից հետո «Միկան» 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» ետ է մնում 1 միավորով: «Ուլիսը» և «Բանանցը» զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը:

4 գոլերով առաջնության ռմբարկուներն են Ալբերտ Թադևոսյանը, Գևորգ Ղազարյանը («Փյունիկ»), Սամվել Մելքոնյանը և Էդուարդո դո Սանտոսը («Բանանց»)