AM
3 Մայիս 2010 - 16:06 AMT

Հայաստանի Բարձրագույն լիգայի օրացույցում փոփոխություններ են տեղի ունեցել

Հայաստանի և Իրանի ֆուտբոլի մինչև 17 և 19 տարեկանների հավաքականները մայիսի 7-ին և 9-ին ընկերական հանդիպումներ կանցկացնեն: Հանդիպումները կկայանան Երևանի «Փյունիկ» սպորտդպրոցի մարզադաշտում:

Մայիսի 25-ին կայանալիք Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպման պատճառով Հայաստանի Բարձրագույն և Առաջին լիգայի օրացույցում փոփոխություններ են տեղի ունեցել:

Հայաստանի առաջնության 7-րդ տուրի «Փյունիկ» – «Կիլիկիա» և «Բանանց» – «Շիրակ» հանդիպումները մայիսի 24 և 25-ի փոխարեն տեղի կունենան հուլիսի 3-ին և 5-ին: