Նալչիկում (Ռուսաստան) շարունակվում է կանանց Գրան պրին, որտեղ ելույթ են ունենում աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ:
Մայիսի 3-ին կայացել է Գրան Պրիի 7-րդ փուլը: Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Նանա Ձագիձեի (Վրաստան) հետ, իսկ Էլինա Դանիելյանը զիջել է Ժաո Քսյունին (Չինաստան) և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Մկրտչյանը 3 միավորով կիսում է 7-10-րդ տեղերը Բաիրա Կովանովայի (Ռուսաստան) և Մոնղոլտուլ Բատխույագի (Մոնղոլիա) հետ:
8-րդ փուլում Մկրտչյանը հանդիպելու է Ժու Չենի (Քաթար) հետ, իսկ Դանիելյանը` Բաիրա Կովանովայի հետ (Ռուսաստան):





