Հայազգի ուրուգվայցի հարձակվող Խոակին Բոգոսյանը, որը խաղում է արգենտինական «Նյուէլս Օլդ Բոյզ» ակումբում, առաջին անգամ հայտարարել է այն մասին, որ լրջորեն քննարկում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
«Ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի կազմում խաղալու գաղափարը: Ամռանն իմ ընտանիքի և գործակալի հետ ես կընդունեմ վերջնական որոշում»,- հաղորդում է sport-express.ru-ն` մեջբերելով La Capital արգենտինական կայքը:
Ուրուգվայի հավաքականում խաղալու հրավերի հույս ունեցող ֆուտբոլիստը, որը ցանկանում էր նրա կազմում մեկնել ՀԱՀ աշխարհի առաջնության, նշել է, որ իրատեսորեն է նայում իրավիճակին և հասկանում, որ Ուրուգվայի հավաքականի կազմում հանդես են գալիս շատ ուժեղ հարձակվողներ:





