Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ու Իրանի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը մինչև 19 տարեկանների միջև: «Փյունիկի» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Ողջ խաղի ընթացքում հյուրերն առավելություն ունեին, սակայն ՀՀ հավաքականի դարպասապահի լավ խաղի շնորհիվ, հայ ֆուտբոլիստները կարողացան ոչ ոքի գրանցել:
Հաշիվն առաջինը բացեցին պարսիկ ֆուտբոլիստները: 55-րդ րոպեին աչքի ընկավ Հադի Դենգանին: 21 րոպե անց Վարազդատ Արոյանը կարողացավ հավասարեցնել հաշիվը:
Երկրորդ խաղը տեղի կունենա մայիսի 9-ին:





