Մայիսի 9-ին կայացել է Հայաստանի ֆուտզալի առաջնության 18-րդ տուրը: Դրանից հետո «Քախսին» 40 միավորով առաջատարն է, «Էրեբունին» 32 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Գյումրին» 10 միավորով` 3-րդ: Առաջնության ռմբարկուն է Արմեն Գյուլումբարյանը: Նա խփել է 41 գոլ:
18-րդ տուրում կայացել են հետևյալ հանդիպումները.
«Գյումրի»-«Հրազդան» 10:2
«Գյումրիի» գոլերը. Գևորգ Ժամկոչյան, Գրիգոր Մկրտչյան, Աշոտ Խաչատրյան և Արտյոմ Բերնեցյան (2 ական գոլ), Վոլոդյա Առաքելյան և Արման Տոնոյան (1-ական գոլ):
Հրազդանի գոլերը. Արամայիս Գրիգորյան (2 գոլ)
«Եվրոպա»-«Քախսի» 4:3
«Եվրոպայի» գոլերը. Լևոն Մանուչարյան (2 գոլ), Մհեր Նազարեթյան, Արթուր Աբազյան (1-ական գոլ)
«Քախսիի» գոլերը. Արմեն Գյուլումբարյան, Գրիգոր Կապուկրանյան, Արմեն Սանամյան (1-ական գոլ):





