Մայիսի 11-ին մեկնարկում է Երևան-Քաշաթաղ-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Շահումյան-Մարտակերտ-Մարտունի-Հադրութ երթուղով հեծանվավազքը, որին կմասնակցի 20 մարզիկ:
Երևանի Հանրապետության հրապարակից մարզիները կուղղվեն դեպի Քաշաթաղ, ուր նրանք պետք է ժամանեն մայիսի 12-ին: Այնտեղ նրանց կմիանան մյուս հեծանվորդները և կշարունակեն շուրջ 400 կմ երթուղին, ասվում է սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում:
Մայիսի 18-ին տեղի կունենա Շուշի-Ստեփանակերտ հեծանվային երթը 40 մարզիկների մասնակցությամբ:
Ծրագիրն իրականացնում են ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունն ու ԼՂՀ մշակույթի նախարարությունը:





