Մայիսի 21-23-ին Մոսկվայում տեղի կունենա թեթև ատլետիկայի ընտրական մրցախաղ` 2010 թ. պատանեկան օլիմպիադային մասնակցելու համար, որն անցկացվելու է օգոստոսի 14-26-ը Սինգապուրում: Մրցումներին հանդես կգան 46 երկրների պատանի մարզիկները:
Մրցումներին Հայաստանից մասնակցելու է 4 մարզիկ. «Աղջիկներից մրցումներին կմասնակցեն Դիանա Խուբեսերյանը (100 մ վազք), Լիլիթ Հարությունյանը (1000 մ վազք), պատանիներից` Նորիկ Հարությունյանը (հեռացատկ) և Սամվել Գրիգորյանը (400 մ վազք)», – PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է մարմնամարզության ֆեդերացիայի քարտուղար Նարինե Շահբազյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յաշա Եղիազարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է, որ հավաքականը կազմավորվել է մայիսի 9-ին Արտաշատում տեղի ունեցած մրցույթից հետո: Այն նվիրված էր մարմնամրզության միջազգային օրվան: Չորս մարզիկներ, որոնք լավագույն արդյունք ցույց տվեցին, մտան հավաքականի կազմի մեջ և կմասնակցեն Մոսկվայում տեղի ունենալիք մրցախաղերին», – ասել է Եղիազարյանը:
Մարզիչի խոսքերի համաձայն, 2009 թ. նոյեմբերին և 2010 թ. ապրիլին Ծաղկաձորում 6 մարզիկ 12-օրյա հավաքներ անցկացրեց: Մինչև մրցախաղի մեկնարկը մարզիկները Արտաշատում մայիսի 15-16-ը կմասնակցեն Գառնիկ Ղուկասյանի անվան մրցախաղին:
1993-1996 թթ. ծնված պատանի մարմնամարզիկները մայիսի 26-ին կմասնակցեն Թուրքիայում կայանալիք միջազգային մրցումներին, իսկ մայիսի 28-29-ին կանցկացվեն Հայաստանի մեծահասակների մրցումները:





