AM
14 Մայիս 2010 - 12:56 AMT

Տղամարդկանց և կանանց 12 թիմերը սկսել են պայքարը Հայաստանի բասկետբոլի առաջնությունում

Մայիսի 14-ին մեկնարկեցին Հայաստանի բասկետբոլի բարձրագույն լիգայի կանանց և տղամարդկանց առաջնությունները: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշե Դավթյանը:

Գաբրիելյանը շնորհավորեց մասնակիցներին և հաջողություն մաղթեց: Հունիսի 28-ից մինչև հուլիսի 3-ը Երևանում կանցկացվի Եվրոպայի բասկետբոլի «C» դիվիզիոնի կանանց առաջնությունը: Դավթյանի խոսքերի համաձայն, Հայաստանի հավաքականը դեռևս չի ձևավորվել, և այն բասկետբոլիստուհիները, ովքեր իրենց լավ կդրսևորեն` կմտնեն հավաքականի կազմի մեջ:

Առաջնությանը կմասնակցի 6 թիմ, յուրաքանչյուրը հանդես կգա 2 շրջանով: Առաջին 4 տեղերը գրավողները կմրցեն փլեյ-օֆում;

Կանանց առաջնությունում հանդես կգան հետևյալ թիմերը` «Հատիս», «Գրանդ քենդի», «Արցախ», «Էրեբունի», «Գյումրի» և «ԳՄՀ» (Գյումրու մանկավարժական համալսարան):

«Մալաթիա», «Էջմիածին», «Պոլիտեխնիկ», «Հատիս», «Արցախ» և «Գյումրի» թիմերը հանդես կգան տղամարդկանց մրցախաղերում: