AM
15 Մայիս 2010 - 10:09 AMT

Հենրիկ Մխիթարյան. Ուկրաինայի գավաթի եզրափակչում մենք պետք է ագրեսիվ խաղանք և ցույց տանք մեր լավագույն հատկությունները

Մայիսի 16-ին Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես են գալիս ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը, Ուկրաինայի գավաթի եզրափակչում կխաղա «Տավրիայի» հետ:

Հենրիկ Մխիթարյանը, որը 2009-ին նվաճեց Հայաստանի գավաթը «Փյունիկի» կազմում և խփեց այդ խաղի միակ գնդակը, «Մետալուրգի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասաց, որ Ուկրաինայի գավաթի եզրափակիչ խաղը դժվար է լինելու: « Մենք պետք է ագրեսիվ խաղանք և ցույց տանք մեր լավագույն հատկությունները»,-ասել է կիսապաշտպանը:

Մխիթարյանը խոստովանեց, որ հաճելի է մասնակցել եզրափակիչ խաղերին: «Հույզերը շատ են, տպավորությունները նույնպես: Գավաթակիրը պատմության մեջ է մտնում: Շատ կարևոր է դաշտ դուրս գալ «սառը» գլխով: Գիտեմ, որ կհաղթի ուժեղագույնը: Հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար»,-ասել է Մխիթարյանը: